Start Մեկնարկի ամսաթիվ: Փետրվար 01, 2009
End Ավարտի ամսաթիվը ` Դեկտեմբեր 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Հիվանդանոցը կառուցվում է քաղաքի գլխավոր մուտքի մոտ եւ տեսանելի է քաղաքի բոլոր կողմերից: Այն կառուցվում է անհատական նախագծով եւ նախատեսված է 120 հոգու համար: Հաշվի են առնվել բարձրադիր տեղանքի բոլոր առանձնահատկությունները:

Լուծում
Շենքի արտաքին երեսապատումը կիրականացվի Ղարաբաղի մարմարով: Հնարավորինս կօգտագործվի տեղական շինանյութը: Իսկ ներքին հարդարումն իրականացնելիս կօգտագործվեն հիվանդանոցային շինարարության մեջ միջազգայնորեն ընդունված նյութեր` հեշտ լվացվող եւ ասեպտիկ:

Շնորհիվ շրջանաձեւ եւ կիսաշրջանաձեւ ճարտարապետական լուծումների` բաժանմունքներն ու հիվանդասենյակները միմյանց կապող միջանցիկ տարածություններն առավել կարճ են, հետեւաբար եւ առավել խնայողաբար կարելի է ապահովել շենքի ջեռուումը, զովացումը, օդափոխումը: Մեծ ուշադրություն է դարձվել բուժանձնակազմի տեղաշարժի եւ աշխատանքի հարմարավետությանը: Ապակեպատ մասում նախատեսվում է ունենալ խորհրդակցությունների դահլիճ:

Հիվանդանցոը կունենա 2` ներքին եւ արտաքին կանաչապատ բակեր, որոնք եւս կնպաստեն հիվանդի արագ ապաքինմանը: