Ըստ հովանավորի: , Համայն Հայություն
Start Մեկնարկի ամսաթիվ: Հունվար 01, 2011
End Ավարտի ամսաթիվը ` Փետրվար 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Մարտունին Արցախի ութ շրջաններից մեկն է: Մարտունու շրջանն ունի 951 կմԱ տարածք և 23,157 բնակիչ: Շրջկենտրոնը համանուն Մարտունի քաղաքն է, որտեղ կենտրոնացված է շրջանի արդյունաբերությունը: Մարտունի քաղաքը գտնվում է Խանաշեն գետի ձախ ափին, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում գյուղատնտեսության համար: Բնակչության մեծ մասը զբաղված է գինեգործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Քաղաքը Ստեփանակերտից գտնվում է 58 կմ հեռավորության վրա:

Մարտունի քաղաքի ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1971 թվականին: Մինչ օրս քաղաքի ջրամատակարարումն իրականացվում էր հետևյալ աղբյուրներից.

- Քարդաշի աղբյուրներ - աղբյուրները գտնվում են քաղաքից մոտ 9 կմ հեռավորության վրա և սնուցում էին քաղաքի բարձրադիր հատվածները
- Գիշիի աղբյուրներ - աղբյուրները գտնվում են Գիշի գյուղի տարածքում և սնուցում էին քաղաքի միջին մասը
- Կարվին քահրիզ - քահրիզը գտնվում է Մարտունի քաղաքի միջին մասում և սնուցում էր քաղաքի ցածրադիր հատվածը: Քահրիզից ստացվող ջրի մի մասը չէր օգտագործվում և հետ էր հոսում գետը
- Խորքային հորեր - Հորերը գտնվում են քաղաքի արևմտյան մասում և սնուցում էին բազմաբնակարան շենքերը և հոսպիտալը:

Խնդիր
Աղբյուրների ուսումնասիրությունից հետո պարզ դարձավ, որ դրանք գործում էին անկանոն և ցածր արտադրողականությամբ: Ջրամատակարարման բաշխիչ համակարգը վերակառուցվել էր 2005 թվականին: Այն գտնվում էր քայքայված վիճակում, ինչը պատճառ էր հանդիսանում ջրի մեծաքանակ կորստի: Մարտունու բնակչությունը օրական 2-3 ժամ ջուր էր ստանում: Այս ամենը մեծ խնդիրներ էր առաջացնում բնակչության մոտ` հատկապես ամռանը:

Լուծում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Մարտունի քաղաքի ջրամատակարարման համակարգը: Ջրամատակարարումն իրականացվեց Քարդաշի և Գիշիի աղբյուրներից, իսկ որպես ռեզերվային տարբերակ օգտագործվեցին Քարդաշի և Գիշիի խորքային հորերը: Կառուցվել են նոր ջրատարներ, նոր ներքին ցանց, նոր մաքրման կայան, վերանորոգվել են օրվա կարգավորման ջրամբարները: Ծրագրի շնորհիվ այսօր Մարտունի քաղաքն ունի կայուն ջրամատակարարում: