Start Մեկնարկի ամսաթիվ: Հունվար 01, 2011
End Ավարտի ամսաթիվը ` Փետրվար 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Ստեփանակերտ քաղաքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքն է: Քաղաքը զբաղեցնում է 1800 հա տարածք և գտնվում է տարբեր բարձրությունների վրա` 625-1100մ: Քաղաքի ջուրը մատակարարվում է թե ստորգետնյա, թե վերգետնյա աղբյուրներից` հոսանքի կամ պոմպակայանի միջոցով: Վերգետնյա աղբյուրները Վարարակն, Տրագետ և Մեղրագետ գետերն են, իսկ ստորգետնյա աղբյուրները, որոնք հանդիսանում են քաղաքի խմելու ջրի աղբյուրները, արտեզյան ջրերն են:

Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի երկարությունը 140կմ է: Ջրամատակարարման համակարգն ունի երկու զտման կայաններ, որոնք զտում են վերգետնյա աղբյուրների ջրերը: Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1950-ական թվականներին: Քաղաքի ջրամատակարարման համակարգը բաղկացած է 13 գոտիներից:

Խնդիր
Համակարգի ներքին բաշխիչ ցանցը մասնակի վերանորոգվել էր 1990-ականներին` պատերազմից հետո: Այն գտվնում էր անմխիթար վիճակում, ինչը հանգեցնում էր ջրի մեծ քանակի կորստի, որն էլ իր հերթին մեծ խնդիր էր հանդիսանում բնակչության համար` հատկապես ամռան ամիսներին: Քաղաքի որոշ թաղամասերում բնակիչները ջուր էին ստանում օրը երկու ժամով, իսկ որոշ թաղամասերում նույնիսկ երկու օրը մեկից երկու ժամով:

Լուծում
Քաղաքի ջրամատակարարման համակարգի 11 գոտիների վերանորոգումը իրականացվում է Արցախի կառավարության կողմից: «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում վերանորոգվել են քաղաքի ջրամատակարարման 10-րդ և 11-րդ գոտիները: Այս երկու գոտիներն ընդգրկում են Ստեփ Գես թաղամասը, Արմենավան թաղամասի արևելյան հատվածը, քաղաքի կենտրոնական մասը և Գ.Պարսեղով, Վ. Մամիկոնյան, Իոսիֆյան, Տերյան, Բաբաջանյան, Շինարարների, Շմավոն և Վ.Սարոյան փողոցները: Գոտիների վերանորոգումը արդյունավետ լուծում է ջրի կորստի խնդիրը և ապահովում է կայուն ջրամատակարարում քաղաքի բնակիչների համար: