Ըստ հովանավորի: , Համայն Հայություն
Start Մեկնարկի ամսաթիվ: Հունվար 01, 2011
End Ավարտի ամսաթիվը ` Հունիս 01, 2011
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Քաշաթաղի շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յոթ շրջաններից մեկն է, որի շրջկենտրոնն է Բերձոր քաղաքը: Քաղաքն ունի 2200 բնակիչ և գտնվում է ծովի մակարդակից 1000-1200 մ. բարձրության վրա: Բերձոր քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է ստորգետնյա աղբյուրներից` Հագարի գետի ձախ ափին կառուցված վեց խորքային հորերից և քաղաքի հյուսիս - արևելյան մասում գտնվող ՙՍարալանջի՚ և ՙՔարեգայի՚ կապտաժներից: Հորերից ստացված ջուրը պոմպակայաններով մղվում է քաղաքի բարձրադիր մասերում կառուցված օրվա կարգավորման ջրամբարները, որտեղից ջուրը մատակարարվում է ջրամատակարարման բաշխիչ ցանցին:

Խնդիր
Բերձոր քաղաքի ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1960-80-ական թվականներին և այսօր գտնվում է վատ վիճակում. խորքային հորերից դեպի ՕԿՋ տանող խողովակաշարն ունի վթարային հատվածներ, ջրամատակարարման ներքին ցանցի խողովակաշարի մոտ 80 տոկոսը քայքայված է: Ջրամատակարարման ներքին ցանցի խողովակաշարը տեղադրված է 20-30սմ խորության վրա, ինչի հետևանքով ջուրը ձմռանը սառում է: Վեց խորքային հորերում տեղադրված պոմպերից աշխատում են միայն երեքը, որոնք էլ հաճախակի փչանում են: Այս բոլոր խնդիրները հանգեցնում են ջրի մեծ քանակի կորստի, որն էլ իր հերթին մեծ խնդիր է հանդիսանում բնակչության համար տարվա բոլոր եղանակներին:

Լուծում
Հայաստան Համահայկական Հիմնադրամի ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվել է Բերձոր քաղաքի ջրամատակարարման համակարգը: Վեց խորքային հորերից յուրաքանչյուրում տեղադրվել են նոր խորքային պոմպեր, պոմպակայաններում տեղադրվել են նոր և ժամանակակից սարքավորումներ, վերակառուցվել է 1115մ երկարությամբ ճնշումային խողովակաշար, վերանորոգվել են ՕԿՋ-երը, կառուցվել է մոտ 27կմ երկարությամբ նոր ներքին բաշխման ցանց:

Բերձոր քաղաքի ջրամատակարարման համակարգի վերանորոգումը լուծեց ջրի կորստի հարցը և ապահովեց կայուն ջրամատակարարում քաղաքի բնակիչների համար: