Start Մեկնարկի ամսաթիվ: Մայիս 01, 2011
End Ավարտի ամսաթիվը ` Հոկտեմբեր 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Չափար գյուղը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Շրջանի բնակչության ընդհանուր թիվը 19.000 է, որը կազմում է ԼՂՀ բնակչության 13.1%-ը: Չափարում ապրում է 305 մարդ: Բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Պատերազմը մեծ վնաս է հասցրել շենքերին, ոռոգման համակարգին, ճանապարհներին և գյուղի այլ ենթակառուցվածքներին: Այլ խնդիրների հետ մեկտեղ շրջանում ծառացած էր նաև խմելու ջրի խնդիրը:

Խնդիր
Այստեղ խմելու ջուրը` բնակչությանը շաբաթական երեք ժամ էր միայն հասանելի:

Լուծում
Ծրագրի շրջանակներում կառուցվել են երկու կապտաժ, 5կմ երկարությամբ նոր ներքին ցանց և ջրատար: Գյուղի խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման արդյունքում գյուղի ամբողջ բնակչությունն իրենց տներում ուեն խմելու ջուր: