Ըստ հովանավորի: , Համայն Հայություն
Start Մեկնարկի ամսաթիվ: Հոկտեմբեր 01, 2011
End Ավարտի ամսաթիվը ` Օգոստոս 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Վանք գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանում: Շրջանի մակերեսը շուրջ 1,705քկմ է: Շրջանը ունի 1 քաղաք և 60 գյուղական համայնք: ԼՂՀ ում առկա մոտ 1100 պատմական հուշարձաններից մոտ 2765-ը գտնվում են Մարտակերտի շրջանում: Շրջանի բնակչությունը 19,000 է: Վանք համայնքը ունի 4,500 բնակիչ:

Խնդիր
Արցախյան ազատագրական պատերազմը զգալի վնաս է հասցրել համայնքին` ավիրելով ոռոգման համակարգերը, ջրամատակարարման ցանցը, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ:
Վերջին տարիներին Վանք գյուղում լուծվել են գրեթե բոլոր կենսական կարևորության խնդիրները: Դեռևս 2008թվականին Հայաստան համահայկական հիմնադրամը Վանք գյուղում կառուցել է ջրամատակարարաման համակարգը և ներքին ցանցը:

Լուծում
Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում իրագործվեց ծրագրի երկրորդ փուլը, որով կառուցվեցին ներքին ցանցը տներից միացնող խողովակաշարը: Մինչ այս գյուղացիները ջուր ունենալու համար ստիպված էին օգտագործել հին ներքին ցանցը: