Ըստ հովանավորի: Արցախի կառավարություն, «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Սկիզբը Նոյեմբեր 01, 2011
End Ավարտը Մայիս 01, 2016
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Հադրութը ԼՂՀ Հադրութի շրջանի վարչական կենտրոնն է: Ըստ 2005 թ. մարդահամարի տվյալների` Հադրութի շրջանի ընդհանուր բնակչության թիվը մոտ 12,000 է, որը կազմում է ԼՂՀ բնակչության մոտ 8.3%-ը: Հադրութ քաղաքն ունի 2,714 բնակիչ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն իսկ իրականացված ծրագրի շրջանակներում, Հադրութի ջրամատակարարումը բարելավելու համար կառուցվել է 20 կմ երկարությամբ ջրատար` Արջաղբյուր առվից մինչև Հադրութ քաղաք: Վերակառուցվել է նաև Հադրութի օրվա կարգավորման ջրամբարը, նորոգվել են բաշխիչ հորերը: Ծրագիրը իրականացվել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ:

Խնդիր

Չնայած իրականացված ծրագիրը լրջորեն բարելավել է Հադրութի ջրամատակարարման ներկա իրավիճակը, դեռևս լուծման կարիք ուներ քաղաքի ներքին ցանցի վերակառուցման խնդիրը: Հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական հանձնախմբի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շնորհիվ այս հարցը ևս լուծում կստանա:

Լուծում

Քաղաքի ջրամատակարարման համակարգը բաժանված է յոթ գոտիների: Համակարգը բարելավելու համար կկառուցվի 22 կմ երկարությամբ արտաքին և ներքին ջրամատակարարման ցանց` իր կարգավորիչ և ջրբաժան հորերով: Կվերակառուցվեն գոյություն ունեցող օրական կարգավորման ջրամբարները, խորքային հորը, կկառուցվեն նոր օրական կարգավորման ջրամբարներ և պոմպակայաններ: Ծրագրի իրականացման արդյունքում Հադրութի բնակիչները ապահովված կլինեն շուրջօրյա ջրամատակարարմամբ:


Հովանավորներ` «Հայաստան» համահայկական հիմնադրամ–Արևմտյան շրջան, ԱՄՆ; Ջերրի Թրփանջյան; ԼՂՀ Կառավարություն