Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Ավստրալիա
Start Սկիզբը Դեկտեմբեր 01, 2011
End Ավարտը Ապրիլ 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

1940-ական թվականներին հիմնադրված Չայկովսկու անվան դպրոցը Հայաստանի Հանրապետության միակ հանրակրթական երաժշտական դպրոցն է, որտեղ երեխաները ստանում են և´ բարձրակարգ հանրակրթական և´ երաժշտական մասնագիտական կրթություն:
Այսօր դպրոցն ունի ավելի քան 610 աշակերտ: Տարեկան վիճակագրության համաձայն Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների 80%-ը Չայկովսկու դպրոցի շրջանավարտներն են: Պ. Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտները հանդես են գալիս հայկական և միջազգային ասպարեզներում` հանրահայտ բեմերից:
2011 թ.-ին, ելնելով դպրոցում համապատասխան որակի և ստանդարտներին համապատասխանող երաժշտական գրականության դասասենյակի բացակայությունից` «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Շվեյցարիայի տեղական մարմնի ֆինանսական աջակցությամբ, հիմնեց ժամանակակից աուդիո-վիզուլ լսարան, որը թե կահավորվեց և թե վերազինվեց տեսաձայնային տեխնիկայով, ինչպես նաև սկավառակներով: Նույն ծրագրի շրջանակներում, դպրոցը համալրվեց նոր լարային և փողային գործիքներով:

Խնդիր

Շենքը, որտեղ տեղակայված է դպրոցը, մեկ անգամ է վերանորոգվել` 1967 թվականին: Դպրոցն ըստ էության, հիմնանորոգման կարիք ուներ: Դպրոցն ունի նաև վերակահավորման խիստ կարիք, քանի որ գոյություն ունեցող կայույքի գերակշիռ մասը դպրոցին էր տրամադրվել դեռ խորհդային շրջանում:

Լուծում

2012 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր` Ավստրալիայի տեղական մարմնի ֆինանսական աջակցությամբ ստանձնեց Պ. Չայկովսկու անվան դպրոցի ամբողջական կահավորման ծրագիրը:
Դպրոցի դասասենյակները, ուսուցչանոցը, բուժկետը, ընդունարանը հաշվապահության սենյակը և հանդիսությունների դահլիճները հիմնովին վերակահավորվել են: Կահավորվել են նաև ֆիզիկայի, կենսաբանության լաբորատորիաները և համակարգչային սրահը: