Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա, Արցախի կառավարություն
Start Սկիզբը Մարտ 01, 2015
End Ավարտը Մայիս 01, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Քյուրաթաղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում: Այժմ գյուղում ապրում է 338 մարդ: Բնակչությունը հիմնականում զբաղված է անասնապահությամբ և բանջարաբուծությամբ:

Խնդիր:

Գյուղը ունի նորակառույց դպրոց, որտեղ այժմ սովորում է 52 աշակերտ: Սակայն Քյուրաթաղում չկա որևէ նախադպրոցական հաստատություն: Գյուղն ունի նաև փոքր բուժկետ, որը սակայն կիսաքանդ է: Քյուրաթաղում առկա լուրջ խնդիրների թվում են գազաֆիկացման և ջրամատակարարման հարցերը: Գազաֆիկացման համակարգ առկա չէ, իսկ ջրատար ցանցը գտնվում է անմխիթար վիճակում: Ներկայումս գյուղապետարանը գտնվում է մի շենքում, որտեղ տարիներ առաջ գործել է մշակության ակումբ: Այս շենքը կիսախարխուլ է,ուստի խիստ անհրաժեշտություն կար նոր համայնքային կենտրոն կառուցելու:

Լուծում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում կառուցեց համայնքային կենտրոն: Վերջինս երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կահավորվել է և ունի ջեռուցման ու օդափոխության համակարգ:

Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: