Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա, Արցախի կառավարություն
Start Սկիզբը Ապրիլ 01, 2015
End Ավարտը Մայիս 01, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Գետավանը գտնվում է Մարտակերտի շրջանում: Գյուղում բնակվում է 320 մարդ, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, մասնավորապես անասնապահությունը: Գետավանը Արցախի ազատագրված գյուղերից է, որտեղ պատերազմը իր հետքերն է թողել, սակայն տարիներ անց այսօր այն փոքրիկ զարգացող գյուղ է: Գյուղն ունի 318 բնակիչ: Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից վերակառուցել է ջրամատակարարման համակարգը` ապահովելով Գետավան գյուղը կայուն ջրամատակարարմամբ: Այս ծրագրի շրջանակներում կառուցվեցին հոր, ջրատար, ներքին ցանց և գյուղի ամենախիտ բնակեցված հատվածում` ջրամբար: Գետավանի գյուղապետարանը շենք չունի և տեղակայված է դպրոցի շենքում: Դպրոցն ունի 42 աշակերտ և ենթակա է վերանորոգման: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում կառուցում է համայնքային կենտրոն: Վերջինս երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կկահավորվի և կունենա ջեռուցման և օդափոխության համակարգ: Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: