Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա, Արցախի կառավարություն
Start Սկիզբը Մայիս 01, 2015
End Ավարտը Մայիս 01, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Ծրագիր

Սարգսաշեն գյուղում համայնքային կենտրոնի կառուցում, Մարտունի շրջան, ԼՂՀ Սարգսաշեն գյուղը գտնվում է Մարտունու շրջանում և ունի 300 բնակիչ: Գյուղը հիմնվել է 1969 թվականին: Գյուղը շրջկենտրոն Մարտունի քաղաքից գտնվում է 60կմ հեռավորության վրա: Գյուղի միջով հոսում է Շռշռան գետը, որի ջուրը օգտագործվում է մերձակա հողերը ոռոգելու համար: Սարգսաշեն գյուղը բավականին վնասներ է կրել Արցախյան ազատագրական պայքարի տարիներին: Պատերազմին մասնակցել են գյուղի մոտ 60 ազատամարտիկ: Համահայկական հիմնադրամի կողմից 2013թ. կառուցել է Սարգսաշեն գյուղի խմելու ջրի համակարգը, որի արդյունքում գյուղի ամբողջ բնակչությունը իրենց տներում ստացավ շուրջօրյա խմելու ջուր:

Լուծում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Սարգսաշեն գյուղում կառուցել է համայնքային կենտրոն: Վերջինս երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կահավորվել է, ունի ջեռուցման և օդափոխության համակարգ: Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: Նմանատիպ կենտրոնների կառուցումը ոչ միայն հասցեագրում է գյուղի մի շարք խնդիրներ, այլև նպաստում է համայնքի արդյունավետ ու համակարգված գործունեությանը, ինչպես նաև բնականոն զարգացմանը: