Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա, Արցախի կառավարություն
Start Սկիզբը Մայիս 01, 2015
End Ավարտը Մայիս 01, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Երկար տարիներ ԼՂՀ-ում չարորակ ուռուցքներով տառապող հիվանդները բուժվում էին 1960-ական թվականներին կառուցված, հարմարեցված հիվանդանոցում, որը հեռու էր պահանջվող ժամանակակից բժշկագիտության ստանդարտներից: Հիվանդների որոշ մասը վատ պայմանների պատճառով բուժվում էին ԼՂՀ սահմաններից դուրս, հիմնականում ք.Երևանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ստանձնած ծրագրի շրջանակներում Ստեփանակերտում քաղաքում կառուցվեց ուռուցքաբանական կենտրոն: Նշված կենտրոնում նախատեսվում է իրականացվել ուռուցքաբանության մեջ ընդունված արդի բուժական և ախտորոշիչ բոլոր միջամտությունները, բացի ճառագայթային բուժումից, որը նախատեսվում է ունենալ հետագայում: Կենտրոնը բաղկացած է՝ նկուղային հարկից և վերգետնյա 3 հարկերից: Նկուղային հարկը ստորգետնյա անցումով կապված է Հանրապետական բժշկական կենտրոնի նկուղային հարկի հետ: Նկուղային հարկում տեղակայված է ընդհանուր և կլինիկական լաբորատորիաները, պաթոմորֆիական լաբորատորիան, ռենտգեն ախտորոշման և մամոգրաֆիաի սենյակները, նիստերի դահլիճը, անձնակազմի հանդերձարանները, բժշկական արխիվը: Դիսպանսերը նախատեսված է 35 հիվանդի համար: Այստեղ նախատեսված է նաև 3 սրահ-հիվանդասենյակներ 16 մահճակալի տեղակայման հաշվարկով, որը պատերազմական ժամանակներում ծառայելու է որպես պաշտպանված բաժանմունք: