Ըստ հովանավորի: Արցախի կառավարություն, Հայաստան համահայկական հիմնադրամ – Արևմտյան շրջան, ԱՄՆ
Start Սկիզբը Սեպտեմբեր 01, 2015
End Ավարտը Մայիս 01, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Ծրագիր

Ծրագրի մասին

Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը կառուցվել է 1974 թվականին: Այսօր դպրոցն ունի ավելի քան 320 աշակերտ: Տարածքը, որտեղ գտնվում է դպրոցը հիմնականում բնակեցված է 1988թ.-ին Սումգաիթից գաղթած փախստականներով:


Խնդիր

90-ականներին դպրոցը ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով մեծ վնասներ է կրել: Այնուհետև կատարվել է վնասված մասերի մասնակի վերանորոգում:
Դպրոցը բաղկացած է երկու երկհարկանի և մեկ եռահարկ մասնաշենքից:
Այստեղ գործում են նաև նախադպրոցական խմբեր, որոնց համար ցանկալի է առանձին տարածք տրամադրել, ինչպես նաև ավելացնել սահմանափակ կարողություններով երեխաների համար նախատեսված դասասենյակների քանակը: Կա նաև նոր կաթսայատուն կառուցելու անհրաժեշտություն:


Լուծում

համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի և բարերար Ջերրի Թրփանջյանի հովանավորությամբ իրականցվող այս ծրագրի շրջանակներում դպրոցն ամբողջովին կվերակառուցվի: Նախատեսվում է ներքին և արտաքին պատերի, ծածկերի և վերնածածկերի երկաթբետոնե ուժեղացում: Կփոխվեն դռներն ու պատուհանները, կվերակառուցվեն աստիճանավանդակները, տանիքր կփոխարինվի մետաղական կղմինդրով: Դպրոցը կունենա նոր կաթսայատուն, ջեռուցման, ջրամատակարարման, կոյուղու և օդափոխության համակարգեր:

Կբարելավվեն արհեստանոցները, լաբորատոր աշխատանքների պարապմունքների դասարանները, խոհանոցային բլոկը, բուժկետը: Դպրոցը կապահովվի սեյսմիկ խոցելիության բարձր աստիճանով:

Կկառուցվեն բոլոր ինժիներական ցանցերը: Նախատեսվում է նաև հարակից տարածքի վերակառուցում, ինչպես նաև նոր խաղահրապարակի կառուցում: