Ըստ հովանավորի: Արցախի կառավարություն, Հայաստան համահայկական հիմնադրամ – Հունաստան, Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա, Հայաստան համահայկական հիմնադրամ – Կիպրոս
Start Սկիզբը Փետրվար 01, 2016
End Ավարտը Հուլիս 01, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Քարին Տակ գյուղը գտնվում է Շուշի քաղաքից հինգ կիլոմետր դեպի հարավ –արևելք: Գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում: Համայնքը շատ է տուժել Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում, որի ժամանակ տվել է 15-ից ավել զոհ: Ամեն տարի հունվարի 26-ին, նշվում է Քարին Տակի հերոսամարտի օրը: 1992-ի այդ օրը ազերիները, շրջափակելով բնակավայրը, նպատակ ունեին բնաջնջել գյուղն ու առաջ շարժվել: Բայց քարինտակցիներն անհավասար մարտից եւ համառ դիմադրությունից հետո հաղթանակած դուրս եկան: Գյուղն ունի 151 տնտեսություն և 640 բնակիչ: Գյուղում կա մինչև 16 տարեկան 170 երեխա, որոնցից 107-ը դպրոցականներ են: Ծնունդների թիվը տվյալ պահին տարվա կտրվածքով 17 երեխա է, և տարեցտարի ծնելիության աճ է նկատվում: Գյուղացիների հիմնական աշխատանքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Քարին Տակ գյուղն ունի դպրոց, վարչական գրասենյակ և բուժկետ: Գյուղն ունի էլեկտրական համակարգ և գազաֆիկացված է: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում Քարին Տակ գյուղում կառուցվել է համայնքային կենտրոն և վերակառուցվել է խմելու ջրի համակարգը: Խնդիր Քարին Տակ գյուղն ուներ մանկապարտեզ, որը կառուցվել է 1930-ական թվականներին և առաջին մի քանի տարիների ընթացքում ծառայել է որպես բուժկետ: Պատերազմական տարիների ընթացքում մանկապարտեզի շենքը ավիրվել է, որից հետո երկու անգամ մասամբ վերանորոգվել է: Սակայն շենքի խոնավ լինելու պատճառով ոչ մի վերանորոգման աշխատանք չէր մնացել: Շինությունը գտնվում էր խիստ անմխիթար վիճակում:

Լուծում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Քարին Տակին շարունակական աջակցության նախաձեռնության շրջանակներում որոշվեց կառուցել մանկապարտեզի նոր շենք: Մեկ հարկանի նորակառույց մանկապարտեզն ունի 240քմ մակերես, նախատեսված է 50 երեխայի համար: Ծրագրի շրջանակներում բարեկարգվել է նաև շրջակա տարածքը: Բարերարներ - «Հայաստան» համահայկական հիմնադրամ – Արգենտինա, Դեվեճիէանների ընտանիք, Էքզերճիէանների ընտանիք, Քիրքոր Շիմշիրողլու; ԼՂՀ Կառավարություն