Ըստ հովանավորի: Արցախի կառավարություն, Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա
Start Սկիզբը Փետրվար 01, 2016
End Ավարտը Ապրիլ 01, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Նորագյուղը գտնվում է Ասկերանի շրջանում: Այն շրջանի ամենամեծ գյուղն է, շրջկենտրոնից Ասկերան քաղաքից 6 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնվել է 1966 թվականին և ունի 1521 բնակիչ, որոնց ապրուստի հիմնական միջոցը տնամերձ հողատարածքներից ստացված բերքն է:
Նորագյյուղն ունի նորակառույց դպրոց, որտեղ սովորում է 214 աշակերտ: Գյուղում կա նաև նորակառույց խաղահրապարակ: Նորագյուղն ունի գյուղապետարան, բուժկետ և բարեկարգ ճանապարհներ:
Համայքնի ամենահրատապ խնդիրներից էր խմելու ջրի գրեթե լիակատար բացակայությունը: Գյուղը չուներ խմելու ջրի ներքին ցանց, իսկ բնակիչների համար խմելու ջրի աղբյուր էին հանդիսանում գյուղի տարբեր թաղամասերում տեղակայված վեց այբյուրները: 2011թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում ամբողջովին վերակառուցվեց Նորագյուղ համայնքի խմելու ջրի համակարգը:


Խնդիր

Չնայած նախադպրոցական տարիքի երեխաների մեծ թվին, գյուղում չկա մանկապարտեզ:


Լուծում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում որոշվեց կառուցել մանկապարտեզ: Նոր մանկապարտեզը երկհարկանի կառույց է` նախատեսված 80-90 երեխայի համար: Առաջին հարկում տեղակայված են խմբային, ննջարանային սենյակներ, սանհանգույց և հանդերձարան: Նույն հարկում է նաև խոհանոցը, լվացքատունը և պահոցները: Երկրորդ հարկում գտնվում են խմբային, ննջարանային սենյակներ և սանհանգույցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության դահլիճ, համակարգչային ուսուցման և խաղերի դահլիճ: Ծրագրի շրջանակներում կբարեկարգվի նաև շրջակա տարածքը:

Հովանավոր (Բարերար) - «Հայաստան» համահայկական հիմնադրամ – Հովսեփ Թահթա` Արգենտինա ԼՂՀ Կառավարություն