Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Գերմանիա
Start Սկիզբը Դեկտեմբեր 01, 2011
End Ավարտը Օգոստոս 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Երեխաների տուն մանկատունը գտնվում է Հայաստանի Գյումրի քաղաքում: Այն միակ հաստատությունն է Հայաստանում, որը հոգ է տանում մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների մասին (1-6 տարեկան): Հաստատությունը բաղկացած է երեք մասնաշենքից:
Մանկատունը կառուցվել է 1924թ. և սկզբում գործում էր որպես մանկապարտեզ: Միայն 70-ական թվականներին հաստատությունը վերափոխվեց հաշմանդամ երեխաների համար մանկատան: Մանկատան երկրորդ գործող մասնաշենքը ավելացվեց 1993թ.: Երկու մասնաշենքերը միասին կարող են տեղավորել մինչև 70 երեխա: Այսօր կենտրոնը 121 երեխայի տուն է: Երրորդ մասնաշենքի շահագործումը արդյունավետ կերպով կլուծի այս հարցը:
Մանկատան գլխավոր մասնաշենքը զբաղեցնում է 615 քմ տարածք: Այն ներառում է թերապիայի սենյակներ, ընդհանուր ննջարաններ, բժշկական և վարչական սենյակներ: Երկրորդ մասնաշենքը ներառում է չորս դասասենյակներ, դեղատուն, հատուկ կրթության սենյակներ և խոհանոց: Երկրորդ մասնաշենքի տարածքը 738 քմ է: Կաթսայատունը տեղակայված է առանձին կառույցում, որի մակերեսը 99.4 քմ է:

Խնդիր
Երկու մասնաշենքն էլ բավարար վիճակում էին աշխատակազմի ջանքերի շնորհիվ: Բայց և այնպես, երկու մասնաշենքերն էլ ունեին վերանորոգման և պայմանների բարելավման կարիք:

Լուծում
Ծրագրի շրջանակներում` "Երեխաների տուն" մանկատան երկու մասնաշենքերում իրականացվեցին հետևյալ աշխատանքները.

•Սանհանգույցների վերանորոգում
•Լոգարանների վերանորոգում
•Խոհանոցի վերանորոգում
•Ներքին ջրամատակարարման և կոյուղու գծերի վերականգնում
•Վնասված հատակի փոխարինում
•Կիրառելի մասերում կախովի առաստաղների տեղադրում
•Հաստատության օդափոխման և էլեկտրական ցանցերի բարելավում
•Տանիքի վրա ջրահեռացման ցանցի տեղադրում և վնասված ծածկի վերանորոգում
•Պատուհանների և դռների փոխարինում, հնարավորության դեպքում վերանորոգում
•Ներքին ձևավորման աշխատանքների իրականացում
•Ներքին հաղորդակցության ցանցի տեղադրում