Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա, Արցախի կառավարություն
Start Սկիզբը Օգոստոս 01, 2016
End Ավարտը Նոյեմբեր 01, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Ծրագրի մասին
Թաղասեր գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում: Գյուղը շրջկենտրոնից գտնվում է 1 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 74 կմ հեռավորության վրա: Այժմ Թաղասերում բնակվում է 512 մարդ: Երիտասարդության 80%-ը ծառայում է ՀՀ պաշտպանության բանակում: Բնակչությունը հիմնականում աշխատում է Հադրութի բյուջետային հիմնարկներում: Գյուղը ունի դպրոց, որտեղ այժմ սովորում է 64 աշակերտ: Դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում: Գյուղն ունի 63 նախադպրոցական տարիքի երեխա, սակայն չկա որևէ նախադպրոցական հաստատություն: Բուժկետը գտնվում է կիսաքանդ վիճակում: Գյուղի առկա լուրջ խնդիրների թվում է նաև ջրամատակարարման ներքին ցանցը, որը գտնվում է անմխիթար վիճակում, այդ իսկ պատճառով ջուրը նորմալ չի սպասարկվում: Ներկայումս գյուղապետարանը իրենից ներկայացնում է տնակ, որը գտնվում է վթարային վիճակում, ուստի խիստ անհրաժեշտություն կա նոր համայնքային կենտրոն կառուցելու:

Լուծում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում կառուցում է համայնքային կենտրոն: Վերջինս երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կկահավորվի և կունենա ջեռուցման և օդափոխության համակարգ: Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: