Ըստ հովանավորի: Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամ (Անկախ բարեգործական կազմակերպություն), Արցախի կառավարություն
Start Սկիզբը Մարտ 01, 2017
End Ավարտը Նոյեմբեր 05, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառու

Ուխտասար գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում: Գյուղը գտնվում է Ասկերան քաղաքից արևելք՝ Նախջևանիկ գյուղի հարևանությամբ՝ շրջկենտրոնից 11 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 3կմ: Գյուղի բնակիչների թիվը կազմում է 285 մարդ, որից 39-ը դպրոցական են: Գյուղն ունի բուժկետ ու նորակառույց գյուղապետարան: Գյուղի տարածքը կազմում է 90հա: Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ: Գյուղի հին դպրոցն իրենից ներկայացնում է 4 սենյականոց բնակարան բնակելի շենքում: Շենքի կողքին տեղադրված է 2 երկաթյա տնակ, որտեղ դասասենյակներն են:

Ծրագիր

Խնդրի լուծմանը ձեռնամուխ է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամը` գյուղում կառուցելով նոր դպրոց: Դպրոցը նախատեսված է առավելագույնը 80 աշակերտի համար և իրենից ներկայացնում է միհարկանի շինություն: Դպրոցն ունենալու է նաև մեկ կիսանկուղային հարկ, որն օգտագործվելու է նաև դասասենյակների համար: Դպրոցի առաջին հարկում են տեղակայված 10 դասասենյակ, 2 սանհանգույց աշակերտների համար, 2-ը՝ ուսուցիչների, ուսուցչանոց: Կիսանկուղային հարկում են սպորտադահլիճը՝ իր հանդերձարաններով, աշխատանքի ուսուցման սենյակը, բուժկետը և մեկ սենյակ անձնակազմի համար: Դպրոցն ընդհանուր զբաղեցնում է 3880քմ տարածք: Դպրոցի ամբողջ տարածքը կանաչապատ է: Դպրոցն ունի երկաթյա դարպասներ և ցանկապատված է: Այդտեղ են գտնվում սպորտհրապարակը, կաթսայատունը, ջրի պահեստը, հովանոցը, կոյուղու հորը: