Ըստ հովանավորի: Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամ, Արցախի կառավարություն
Start Սկիզբը Մարտ 01, 2017
End Ավարտը Սեպտեմբեր 01, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Խնձրստան գյուղը գտնվում է Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 20կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 25կմ: Բնակչության թիվը կազմում է 870 մարդ: Գյուղը զբաղեցնում է 1800կմ2 տարածք: Հարևանությամբ գտնվում են Հիլիս, Խաչեն և Ծաղկաշատ գյուղերը: Գյուղի միջով անցնում է Խնձրստան գետը: Գյուղում կա 2001 թվականին կառուցված դպրոց, որտեղ սովորում է 130 աշակերտ: Մանկապարտեզը նախկին հարյուրամյակի սկզբին կառուցված շենք է, որը վերանորոգվել է գյուղի բնակիչների ուժերով: Մանկապարտեզն ունի 50 սան: Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Նախկինում գյուղն ունեցել է մետաքսի կոմբինատ, որն ապահովում էր 100-130 աշխատատեղ, նաև հարևան համայնքների բնակիչների համար: Սակայն այժմ կոմբինատը փակվել է, և հաստոցները չեն շահագործվում: Խնդիր Խնձրստանի գյուղապետարանը կառուցվել է գյուղի եկեղեցու նախկին փլված շենքի վրա: Շենքը կառուցվել է 20-րդ դարի 50-ականներին: Արցախյան շարժման /1992-93թթ/ ընթացքում ռմբակոծության ժամանակ շենքի վրա ընկել է արկ, որի հետևանքով շենքի մի մասը վնասվել է: Այժմ քաղաքապետարանի շենքը գտնվում է շատ վատ վիճակում: Լուծում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ասկերանի շրջանի Խնձրստան գյուղում կառուցում է համայնքային կենտրոն: Վերջինս բազմաֆունկցիոնալ շինություն է՝ 250 անձի համար նախատեսված հանդիսությունների սրահով: Շենքի ադմինիստրատիվ մասը բաղկացած է երկու հարկից և զբաղեցնում է 18մx10մ տարածք: Հանդիսությունների սրահը, որը կառուցվելու է ադմինիստրատիվ մասին կից 24մx12մ է: Առաջին հարկն իր մեջ ներառում է դահլիճ, խոհանոց, պահեստ, բուժկետ՝ առանձին մուտքով, նախասրահ-միջանցք, սանհանգույցներ: Երկրորդ հարկում կլինի գյուղապետի սենյակ, հաշվապահություն, գրադարան, խաղասրահ, բուժկետ ու նախասրահ: Շենքը կունենա ջեռուցման համակարգ և կոյուղու հոր: Շենքը տեղակայված է գյուղական ճանապարհի մոտ: Քանի որ տարածքը մասամբ գտնվում է թեքության վրա, առաջացել են հենապատեր: Ամբողջ տարածքը ցանկապատվելու է և կունենա մեքենաների համար երկու մուտք, ինչպես նաև կայանատեղի մուտքի հատվածում: Տարածքը հիմնականում ասֆալտապատվելու է, ունենալու կանաչազարդ ծածկույթ: Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: