Ըստ հովանավորի: Արցախի կառավարություն, «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Սկիզբը Մարտ 01, 2017
End Ավարտը Հուլիս 01, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Քռասնի գյուղը գտնվում է Ասկերանի շրջանում: Այն շրջկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 9 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1089.96 հա տարածք: Քռասնի համայնքի սահմաանային գոտով անցնում է Կարկառ գետի վտակը: Քռասնի համայնքի բնակչության թիվը կազմում է 243 մարդ: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ:

Գյուղն ունի 2005 թվականին կառուցված դպրոց, որտեղ սովորում է 30 աշակերտ: Նախադպրոցական տարիքի երեխաների թիվը կազմում է 16, սակայն Քռասնին չուներ որևէ նախադպրոցական հաստատություն: Բուժկետը գտնվում էր նորակառույց դպրոցում: Գյուղի առկա լուրջ խնդիրների թվում է նաև ջրամատակարարման ներքին ցանցը, որը գտնվում էր անմխիթար վիճակում, այդ իսկ պատճառով ջուրը նորմալ չէր սպասարկվում: Գյուղապետարանը գտնվում էր վթարային վիճակում, ուստի խիստ անհրաժեշտություն կար նոր համայնքային կենտրոն կառուցելու:

Լուծում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Քռասնի գյուղում կառուցել է համայնքային կենտրոն: Վերջինս երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կահավորվել է, ունի ջեռուցման և օդափոխության համակարգ: Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը:

Համայնքային կենտրոնները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Արցախի գյուղական տարածքների սոցիալական ու տնտեսական զարգացման համար: Այս կենտրոնը օգնում է բարելավել հանրային ծառայությունները, խթանել ավելի դինամիկ քաղաքացիական կյանքը, և, ի վերջո, տալ բնակիչներին ևս մեկ ազդեցիկ պատճառ՝ ապրելու ու աշխատելու իրենց հայրենի գյուղում: Քռասնիում համայնքային կենտրոնի կառուցումը արդյունավետ կերպով կլուծի գյուղի մի շարք վաղեմի խնդիրներ, և բնակիչների կյանքը կդարձնի ավելի հեշտ ու հարմարավետ:

Բարերար /ներ/ - «Հայաստան» համահայկական հիմնադրամ – Արևմտյան շրջան, ԱՄՆ; Հակոբ Բաղդասարյան; ԼՂՀ Կառավարություն