Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա, Արցախի կառավարություն
Start Սկիզբը Ապրիլ 01, 2013
End Ավարտը Մայիս 01, 2014
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Ակնաղբյուր գյուղը գտնվում է շրջկենտրոնից 29 կմ հեռավորության վրա, Ստեփանակերտից` 70 կմ: Գյուղի նախկին անունը Աղբուլաղ (Սպիտակ աղբյուր) էր, որը կապում են գյուղի արևելյան մասում գտնվող աղբյուրի հետ: 1989թ. գյուղը վերանվանվեց Ակնաղբյուր: Գյուղի առաջին բնակիչները (8 ընտանիք) 1828թ. եկել են Ղարադաղից` Պարսկաստանից: Այժմ Ակնաղբյուրում բնակվում է 334 մարդ: 1866թ. գյուղում կառուցվել էր եկեղեցի, որը ներկայումս քանդված է:

Խնդիր

Համայնքի գյուղապետարանը գտնվում էր նախկին ակումբի շենքում: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 58 աշակերտ: Ակնաղբյուր գյուղում կա բուժկետ և հանդիսությունների սրահ: Գյուղում կառուցվել է նոր ջրամբար:

Լուծում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում համայնքային կենտրոն է կառուցել: Նախագծով համայնքային կենտրոնը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարանը, հանդիսությունների դահլիճը, գրադարանը, համակարգչային սենյակը, բուժկետը և նախասրահը: Շենքը կահավորվել է և ունի ջեռուցման և օդափոխության համակարգ:

Նմանատիպ կենտրոնների կառուցումը ոչ միայն հասցեագրում է գյուղի մի շարք խնդիրներ, այլև նպաստում է համայնքի արդյունավետ ու համակարգված գործունեությանը, ինչպես նաև բնականոն զարգացմանը: