Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա, Արցախի կառավարություն
Start Սկիզբը Ապրիլ 01, 2013
End Ավարտը Մայիս 01, 2015
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Պատարա գյուղը գտնվում է Ասկերան քաղաքից 21 կմ, իսկ Ստեփանակերտ քաղաքից` 27 կմ հեռավորության վրա: Գյուղի պատմական կառույցներից նշանավոր են Սբ. Ստեփանոս և Սբ. Ամենափրկիչ եկեղեցիները, Դիպասեն և Օղտ եկեղեցիները, ինչպես նաև Օծկա և Ծերան վանքերը: Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է բանջարաբուծությամբ և անասնապահությամբ: Այժմ Պատարայի բնակչության թիվը կազմում է 837 մարդ:

Խնդիր

Պատարա գյուղն ունի մի շարք հիմնախնդիրներ, այդ թվում` ճանապարհների բարեկարգման, մանկապարտեզի, մշակույթի տան, գյուղապետարանի շենքային պայմանների ստեղծում կամ բարեկարգում, ինչպես նաև շատ այլ խնդիրներ:

Լուծում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Ասկերանի շրջանի Պատարա գյուղում կառուցեց համայնքային կենտրոն: Համայնքային կենտրոնը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կահավորված է և ունի ջեռուցման և օդափոխության համակարգ:

Նմանատիպ կենտրոնների կառուցումը ոչ միայն հասցեագրում է գյուղի մի շարք խնդիրներ, այլև նպաստում է համայնքի արդյունավետ ու համակարգված գործունեությանը, ինչպես նաև բնականոն զարգացմանը: