Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա, Արցախի կառավարություն
Start Սկիզբը Հոկտեմբեր 01, 2013
End Ավարտը Մայիս 01, 2016
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Կարմիր Շուկա գյուղը գտնվում է Մարտունու շրջանում և ունի 1061 բնակիչ: Գյուղը շրջկենտրոնից` Մարտունի քաղաքից, գտնվում է 35 կմ հեռավորության վրա: Գյուղացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Համահայկական հիմնադրամը վերակառուցել է գյուղի խմելու ջրամատակարարման համակարգը:

Խնդիր
Գյուղը նաև համայնքային կենտրոնի կարիք ունի: Գյուղում գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում է 224 աշակերտ: Դպրոցի շենքը վթարային է. այժմ սկսվել են նոր դպրոցական շենքի շինարարական աշխատանքները: Գյուղում գործող մանկապարտեզի սաների թիվը 66 է: Մայրաքաղաքի հետ կապող ճանապարհը բարեկարգված է: Գյուղում գործում է էլեկտրաֆիկացման և գազաֆիկացման համակարգ:

Լուծում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում կառուցել է համայնքային կենտրոն: Համայնքային կենտրոնը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կկահավորվել է, ունի ջեռուցման և օդափոխության համակարգ: Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: Կարմիր Շուկա գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը կնպաստի մի շարք հարցերի լուծմանը` օրինակ հանրային հիմնական հաստատությունները այլևս պարտադրված չեն լինի գործել իրենց համար ոչ հարմարավետ պայմաններում: