Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա
Start Սկիզբը Հունիս 01, 2016
End Ավարտը Նոյեմբեր 01, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Տումի գյուղը գտնվում է Հադրութի շրջանում` շրջկենտրոնից 31 կմ հեռավորությոն վրա, իսկ Ստեփանակերտից 67 կմ հեռավորության վրա: Այժմ գյուղում բնակվում է 768 մարդ: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Տումին ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 109 աշակերտ: Դպրոցի տանիքը փոխված է, սակայն շենքը վերանորոգման կարիք ունի: Դպրոցին գույքով ապահովել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: ԼՂՀ կառավարության միջոցներով Տումի գյուղում կառուցվեց մանկապարտեզ, որի բացման արարողությունը տեղի ունեցավ այս տարի: «Հայաստան» համահայկական հիմնադրամը մանկապարտեզն նույնպես ապահովեց գույքով: Գյուղում կա բուժկետ, որը ծառայում է նաև որպես մանկաբարձական կետ: 2002թ. այն վերանորոգվել է ՙԿարմիր խաչ՚ կազմակերպության միջոցներով:
Տումի գյուղն ունի փայտամշակման արտադրամաս, որտեղ պատրաստվում են կոնյակի համար նախատեսված տակառներ: Գոյություն ունեցող ջրամատակարարման համակարգի Խողովակաշարը գտնվում է կայուն վիճակում, սակայն ներքին բաշխիչ ցանցն ունի խնդիրներ, և այդ պատճառով ջուրը գյուղում հավասարաչափ չի բաշխվում: Համայնքի ճանապարհները երկու տարին մեկ անգամ խճապատվում են:

Լուծում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Տումի գյուղում համայնքային կենտրոն է կառուցում:
Համայնքային կենտրոնը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Սանհանգույցներում նախատեսվում է կատարել սանիտարական սարքավորումների տեղադրման աշխատանքներ: Շենքը կկահավորվի և կունենա ջեռուցման և օդափոխության համակարգ:
Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: Տումի գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը կնպաստի մի շարք հարցերի լուծմանը` օրինակ հանրային հիմնական հաստատությունները այլևս պարտադրված չեն լինի գործել իրենց համար ոչ հարմարավետ պայմաններում: