Ըստ հովանավորի: , Հայաստան համահայկական հիմնադրամ – Գերմանիա, Հայաստան համահայկական հիմնադրամ – Ավստրալիա, Հայաստան համահայկական հիմնադրամ – Լիբանան, Հայաստան համահայկական հիմնադրամ – Շվեյցարիա
Start Սկիզբը Հուլիս 01, 2009
End Ավարտը Նոյեմբեր 01, 2010
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Նոյեմբերյան քաղաքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում` երկրի հյուսիս-արեւելքում: Մարզը զբաղեցնում է նախկին Իջեւանի, Տավուշի (Շամշադին), Նոյեմբերյանի շրջանների եւ առողջարանային կենտրոն հանդիսացող Դիլիջան քաղաքի տարածքը: Տավուշի մարզը զբաղեցնում է 2,710 կմ2 տարածք (Հայաստանի շուրջ 9.3%-ը): Մարզն ունի չորս քաղաք եւ 58 գյուղական համայնք: Ընդհանուր բնակչության թիվը կազմում է 134,376 մարդ, որից Նոյեմբերյան քաղաքը ունի 7000 բնակիչ:

Քաղաքը հիմնվել է 898 թվականին:
Քաղաքի հեռավորությունը Երեւանից 198 կմ է: Քաղաքը ընդամենը մի քանի կմ է հեռու Ադրբեջանական սահմանից:

Նոյեմբերյանի հիվանդանոցը, որը կառուցվել է 1960-1970 թթ.-ին, բնակիչներին սպասարկող միակ առողջապահական կենտրոնն է քաղաքում և Տավուշի մարզի հյուսիսում բացառիկ կարևորություն ունեցող առողջապահական հաստատություն է: Հիվանդանոցը եռահարկ կառույց է: Առաջին հարկում տեղակայված են պոլիկլինիկան, ատամնաբուժարանը, լաբորատոր սենյակները և վարչական գրասենյակները: Երկրորդ հարկում են գտնվում վիրահատարանային, վերակենդանացման և վիրակապային սենյակները: Երրորդ հարկում տեղակայված են գինեկոլոգիայի, մանկաբարձական, վերակենդանացման բաժանմունքները և հիվանդասենյակները: Հիվանդանոցն ունի 24 հիվանդասենյակ: Հիվանդանոցում աշխատում է 113 հոգուց բաղկացած աշխատակազմ, որը ընդգրկում է բժիշկներին և սպասարկող անձնակազմը: Հիվանդանոցը տարեկան ընդունում է ավելի քան 1400 հիվանդի:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս հիվանդանոցում ընդունվող ծնունդների քանակը հետզհետե նվազում է, որի պատճառներից մեկը ծննդատան ոչ բարվոք վիճակն է: 2008 թ.-ին ծննդատանը ծնվել է 400 երեխա: Այդ ցուցանիշը 2007 թ.-ի համեմատ 15%-ով իջել է:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը նախաձեռնել է Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները: Նախագիծն իր մեջ ընդգրկեց հիվանդանոցի ամբողջական վերակառուցումը: Ներկայացված նախագծային լուծումները թույլ տվեցին հիմնանորոգված հիվանդանոցի հետագա շահագործման ընթացքում ապահովել պատշաճ աշխատանքային և սանիտարահիգիենիկ պայմաններ ինչպես հիվանդների, այնպես էլ բուժանձնակազմի համար: