Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Մոնրեալ, Կանադա
Start Սկիզբը Փետրվար 01, 2009
End Ավարտը Սեպտեմբեր 01, 2009
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Ակնաղբյուրը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում` երկրի հյուսիս-արևելքում: Մարզը զբաղեցնում է նախկին Իջևանի, Տավուշի (Շամշադին), Նոյեմբերյանի շրջանների և առողջարանային կենտրոն հանդիսացող Դիլիջան քաղաքի տարածքը: Տավուշի մարզը զբաղեցնում է 2,710 կմ2 տարածք (Հայաստանի շուրջ 9.3%-ը): Մարզն ունի չորս քաղաք և 58 գյուղական համայնք: Ընդհանուր բնակչության թիվը կազմում է 134,376 մարդ: Ակնաղբյուր գյուղն ունի 551 բնակիչ: Գյուղը գտնվում է Երևանից 153 կմ, իսկ վարչական կենտրոն Իջևանից` 13 կմ հեռավորության վրա: Պետական սահմանից 10 կմ է բաժանում գյուղը:

Ակնաղբյուրը հիմնվել է 451 թվականին հայտնի հայ սպարապետ Վարդան Մամիկոնյանի պատվին: Այն գտնվում է Աղսթեւ գետի ձախ ափին: Հարավում այն հարևան է Լուսաձոր, իսկ հյուսիսում` Աչաջուր գյուղին:

Խմելու ջրի համակարգ - խմելու ջրի համակարգը կառուցվել է 1965 թվականին: Գյուղի 100 մ3 տարողությամբ օրական կարգավորման ջրամբարը երկար ժամանակ էր չէր գործում: Գյուղում կար նաև պոմպակայան, որը նույնպես վերականգնման կարիք ուներ: Ջրամատակարարման համակարգը վերականգնելու համար հարկավոր է տեղադրել պոմպեր և նորոգել ներքին բաշխման ցանցը:

"Հայաստան" համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում Ակնաղբյուր գյուղում վերանորոգվեց խմելու ջրի համակարգը: Մասնավորապես վերանորոգվեցին պոմպակայանը, տեղադրվեցին նոր պոմպեր, կառուցվեց նոր քլորակայան եւ ամբողջ գյուղի խմելու ջրի ներքին ցանցը:

Այսօր գյուղն ունի շուրջօրյա ջրամատակարարում:

Հովանավոր: Կանադայի ՀՅԴ մարմին