Հայտարարություն մրցակցային բանակցությունների մասին. մրցույթի ծածկագիրը` ՀՀ/ՆԲ-01/19
Տեղադրվել է Փետրվար 15, 2019
Պատվիրատուն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը /ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/, հայտարարում է բաց մրցույթ, որն անցկացվելու է մեկ փուլով:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում բուժկետի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր:
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 5.000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ ս.թ. փետրվարի 18-ից մինչև ս.թ. մարտի 15-ը: (ք. Երեւան, Բաղրամյան պողոտա 26, Սոս Գևորգյան, հեռ. 093 690016, Նատալյա Ոսկանյան, 098 402211): «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարտավորվում է պահանջվող վճարի անդորրագիրը ստանալուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի հրավերը տրամադրել պահանջ ներկայացրած անձին:
Մասնակիցների որակավորման տվյալների՝ մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը: Մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով` մինչև 2019 թ. մարտի 18-ը, ժ. 11.00-ը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ