Հայտարարություն բաց մրցույթի մասին. Ծածկագիրը՝ ՀՀ/ՆՏ-03/19
Տեղադրվել է Փետրվար 07, 2019
Պատվիրատու՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ /ք. Երևան, Բաղրամյան 26/, հայտարարում է բաց մրցույթ, որն անցկացվելու է մեկ փուլով։
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում թվով 4 նույնատիպ բնակելի տների (տուն N 6, N 7, N 13 և N 14 ) կառուցման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր։
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 5000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ ս.թ. Փետրվարի 11-ից մինչև ս.թ. Մարտի 07-ը։ (ք. Երևան, Բաղրամյան 26, Սոս Գևորգյան, հեռ. 093 690016, Նատալյա Ոսկանյան, հեռ. 098 402211)։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարտավորվում է պահաջվող վճարի անդորրագիրը ստանալուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի հրավեր տրամադրել պահանջ ներկայացրած անձին։
Մասնակիցների որակավորման տվյալների՝ մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը։ Մրցույթի հայտեր՝ կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով՝ մինչև 2019 թ. Մարտի 11-ը, ժ. 11.00-ը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամ