Start Մեկնարկի ամսաթիվ: Օգոստոս 01, 2009
End Ավարտի ամսաթիվը ` Հունիս 01, 2010
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Սպիտակ քաղաքը գտնվում է ՀՀ Լոռու մարզում: Այս մարզը գտնվում է երկրի հյուսիսում: Շրջանը զբաղեցնում է 3700 կմ2 (ՀՀ տարածքի 12.5% -ը) տարածք : Մարզը ունի 8 քաղաքային եւ 105 գյուղական համայնքներ: Մարզի բնակչությունը 391 000 մարդ է, որոնցից Սպիտակ քաղաքում բնակվում է մոտ 16 980 մարդ:

Սպիտակի թիվ 2 դպրոցը կառուցվել է 1940թ.-ին: 1988 թ.-ի երկրաշարժը գրեթե ամբողջությամբ ավիրեց քաղաքը, այդ թվում և դպրոցի հին շենքը: 2000 թվականին` ՙՀայաստան՚ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ, իրականացվեց դպրոցի նոր կրթական մասնաշենքի կառուցման ծրագիրը` նախատեսված 300 աշակերտի համար: Այնուհետև, կառուցվեց նաև դպրոցի երկրորդ մասնաշենքը: 2005 թ.-ին Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ իրականացվեց նաև դպրոցի ամբողջական կահավորման ծրագիրը:

Այսօր դպրոցում սովորում է 570 երեխա: Դպրոցում ստեղծված պատշաճ պայմանները հեշտացրերցին ուսումնական գործընթացի կազմակերպումը: Այնուամենայնիվ դպրոցում չկար մարզադահլիճ: Համապատասխան ֆիզիկական կրթության բացակայությունը խանգարում էր աշակերտների դասերի ընդհանուր կազմակերպման գործընթացին` դուրս թողնելով սպորտը դպրոցական ծրագրից:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում դպրոցին կից կառուցվեց արդի կրթական պահանջներին համապատասխանող մարզադահլիճ` իր հանդերձարաններով և սանհանգույցներով: Նորակառույց մարզադահլիճին տրամադրվեց մարզական գույք: Այսպիսով Սպիտակի թիվ 2 դպրոցի սաները ստացան բարձրակարգ պայմաններում մարզվելու հնարավորություն:

Հովանավոր: Հույս Հայաստանին կազմակերպություն