Ըստ հովանավորի: «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Մեկնարկի ամսաթիվ: Մարտ 03, 2015
End Ավարտի ամսաթիվը ` Մարտ 03, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 50


Ծրագիր

Հիմնադրամը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ազատամարտիկներին․ ԱՄՆ արևմտյան շրջանի նախաձեռնությամբ հատուկ հարմարեցված ավտոմեքնաներ, էլեկտրական հատուկ մահճակալներ, անվասայլակներ, ներքնակներ, բարձեր, աթոռներ, թթվածնի բալոններ, մղիչ սարքեր և այլ անհրաժեշտ պարագաներ են նվիրաբերվում հաշմանդամ ազատամարտիկներին։ 2017թ․-ի ընթացքում Հիմնադրամը մեքենաներ է նվիրաբերել հաշմանդամ ազատամարտիկներ Էրիկ Սարգսյանին և Շուշիկ Չատյանին /Հայաստան/։ Ծրագրի շրջանակներում ազատամարտիկներին նվիրաբերվել է նաև հատուկ խնամքի պարագաներ։
Մեքենաներն ԱՄՆ-ում հարմարեցվել են պարանոցի, մեջքի խնդիր ունեցող և անդամալույծ շահառուների համար: Ծրագրի համակարգումը վստահված է հաշմանդամ ազատամարտիկ Հրանտ Թումասյանին, ով քաջատեղյակ է իր մարտական ընկերների խնդիրներին և անում է ամեն ինչ նրանց ուշադրության կենտրոնում պահելու և հոգսերը թեթևացնելու համար:

2015թ.-ից սկսած Հիմնադրամը մեքենաներ է տրամադրել նաև Հայաստանում և Արցախում բնակվող 11 ազատամարտիկի՝ Նորայր Գալստյանին, Արմեն Բայրամյանին, Ռոբերտ Պետրոսյանին, Հովհաննես Ավանեսյանին, Արմեն Ավետիսյանին, Եղիշե Առուշանյանին, Հովհաննես Շեկոյանին, Սարգիս Ստեփանյանին, Միքայել Բայաթյանին, Ռոբերտ Լազարեթյանին և Արշավիր Բոզինյանին։