Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա
Start Սկիզբը Հունվար 20, 2010
End Ավարտը Դեկտեմբեր 12, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

«Հայաստան» հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակներում գործող «ՀիմնաՏավուշ» Զարգացման հիմնադրամը շարունակում է նպաստել Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը: Մասնավորապես 2017թ․-ի ընթացքում Հիմնադրամը Լուսաձոր համայնքի անասնապահական ֆերմայի և կաթնամթերքի արտադրամասում իրականացրել է արդիականացման և ընդլայնման աշխատանքներ, շենքի տանիքին տեղադրվել են արևային ջերմային համակարգեր և ֆոտովոլտային կայաններ, ինչը ֆերմայի և կաթնամթերքի արտադրամասն ապահովում է տաք ջրով: Ֆերման համալրվել է նաև էլեկտրագեներատորով, ինչի շնորհիվ մշտապես ապահովված է էլեկտրականությամբ։
Հիմնադրամը, ընդլայնելով արևային էներգիայի ծրագիրը, համապատասխան սարքավորումներով է համալրել հարևան Խաշթառակ համայնքի դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը, համայնքապետարանը, ծրագրի շահառու է դարձել նաև 50 ընտանիք, ովքեր ապահովված են մշտական տաք ջրով։ Հիմնադրամը նախատեսում է ընդլայնել շահառու գյուղերի ցանկը։
2017թ․-ի ընթացքում Հիմնադրամը Բարեկամավան և Այգեհովիտ համայնքներին տրամադրել է ցորենի Էլիտար սերմնացու ևս 8 համայնքի նվիրաբերվերվել է շուրջ 8000 տնկի /խնձորենի, տանձենի, հոն, պնդուկ, թուզ արքայանարինջ և այլն/:
Հիմնադրամը հիմնանորոգել է Կիրանց, Ենոքավան, Լուսաձոր, Ներքին Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար գյուղերի արոտավայրեր տանող Ենոքավան-Կիրանց 23.5կմ երկարությամբ ճանապարհի 4.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որն արդեն անցանալի է։