Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արևելյան շրջան, ԱՄՆ
Start Մեկնարկի ամսաթիվ: Հոկտեմբեր 01, 2016
End Ավարտի ամսաթիվը ` Հոկտեմբեր 01, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Ամերիկահայ հայտնի իրավաբան լուսահոգի Ե. Գլադիս Բարսամյանի ժառանգությամբ հիմնվել է Պատվելի Ե. Գլադիս Բարսամյանի անվան կրթաթոշակի հիմնադրամը, որի հիմնման աշխատանքներին սատարել է ԱՄՆ արևելյան շրջանը: Նորաստեղծ հիմնադրամը նախատեսում է վեց տարի շարունակ կրթաթոշակ սահմանել Հայաստանի Ամերիկյան համալսարանի երկու անապահով ուսանողուհու համար՝ վճարելով նրանց ուսման վարձի 50 տոկոսը: Ուսանողուհիները պետք է ուսանեն Իրավագիտության մագիստրոսական ծրագրում և ունենան բարձր առաջադիմություն: Դիմումներն ընդունում է Ամերիկյան համալսարանի Ֆինանսական օժանդակության գրասենյակը՝ դրանք ներկայացնելով ֆինանսական օժանդակության հանձնաժողովի քննարկմանը: Թեկնածուներին ընտրում է հանձնաժողովը: 2017թ.-ին կրթաթոշակը շնորհվել է մագիստարտուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Մարիա Տոնոյանին և Անի Ալավերդյանին:

Ավարտելով Դեթրոիթի Wayne պետական համալսարանը և ստանալով «Արվեստի բակալավրի» և «Իրավագիտության դոկտորի» կոչում՝ Բարսամյանը հաջող գործունեություն է ծավալել իրավագիտության ոլորտում: Նա 17 տարի զբաղվել է փաստաբանական գործով, հեղինակել բազմաթիվ ծրագրեր, ղեկավար պաշտոններ զբաղեցրել նաև քաղաքացիական և հասարակական ծառայությունների հաստատություններում, անդամակցել մի շարք հիմնադրամների ու կազմակերպությունների: Իր գործունեության ընթացքում նա անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել բազմաթիվ ներգաղթյալների, որոնց մեծ մասը հայկական ծագում ունեին:
1975թ.-ին Բարսամյանն ընտրվել է Wayne Country Probate Court-ի /Ժառանգության գործերով դատարան/ դատավոր: Որպես առաջին կին դատավոր, Բարսամյանը 18 տարի աշխատել է այս դատարանում՝ զբաղեցնելով նաև ղեկավար պաշտոններ: Դատավոր Բարսամյանի՝ վաստակած հանգստի անցնելուց հետո Դեթրոիթի հանրակրթական դպրոցը նրա պատվին անվանակոչվել է «Ե. Գլադիս Բարսամյանի անվան նախապատրաստական կենտրոն»:
Ողջ կյանքի ընթացքում Բարսամյանն ակտիվորեն մասնակցել է հայկական կազմակերպությունների աշխատանքներին: Նա եղել է Միչիգանի Սբ. Հովհաննես հայկական առաքելական եկեղեցու, Ամերիկայի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպության կենտրոնական խորհրդի, Միչիգանի ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան կրթարանի խորհրդի անդամ, դասավանդել է կիրակնօրյա դպրոցում, երգել՝ հայկական երգչախմբում: Նա կյանքից հեռացել է 2016 թվականին՝ 84 տարեկան հասակում: