Ըստ հովանավորի: Համայն Հայություն
Start Մեկնարկի ամսաթիվ: Հունվար 01, 2000
End Ավարտի ամսաթիվը ` Դեկտեմբեր 01, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 100000


Ծրագիր

Հիմնադրամը յուրաքանչյուր տարի իրականացնում է լայնածավալ կահավորման ծրագրեր, որոնք Հիմնադրամի ենթակառուցվածքների հիմնման և վերականգնման անբաժան մասն են կազմում։ Հիմնադրամի կողմից կառուցված դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդանոցներն ու համայնքային կենտրոնները, առանձնատներն ու բնակարանները կահավորվում են բացառապես Հիմնադրամին պատկանող Հայ-ամերիկյան տնաշինական միավորման /ՀԱՏՄ/ բարձրորակ արտադրանքով։

Հայ-ամերիկյան տնաշինական միավորումը /ՀԱՏՄ/ կառուցվել է Գյումրիում 1988-ի երկրաշարժից հետո՝ 1991թ.-ին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի և այլ բարերարների ներդրումներով, հետագայում՝ որպես նվիրատվություն, հանձնվել է «Հայաստան» հիմնադրամին: 1999 թվականից «ՀԱՏՄ»
ՍՊԸ-ն ղեկավարվում և տնօրինվում է «Հայաստան» հիմնադրամի կողմից, որը վերջին տարիների ընթացքում ընդլայնել է իր աշխատանքների ոլորտը: Գործարանը ներդրել է նաև ISO9001:2000 որակի կառավարման համակարգը: