Ըստ հովանավորի: Համայն Հայություն
Start Սկիզբը Հունվար 10, 2018
End Ավարտը Դեկտեմբեր 31, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 281
Շահառու

Մարտունու շրջանը գտնվում է Արցախի հարավարևելյան հատվածում՝ 400մ բարձրության վրա։ Ունի 36 համայնք։ Խոշոր բնակավայրերից են Մարտունի և Ճարտար քաղաքներըը, Բերդաշեն, Գիշի, Թաղավարդ, Մոս գյուղերը։ Շրջկենտրոնը համանուն քաղաքն է։
Ասկերանի շրջանն Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Ունի 47 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Շրջկենտրոնը Ասկերան քաղաքն է։







Ծրագիր

Հիմնադրամը, հավատաևիմ մնալով Հեռուստամարաթոն 2017-ի "Բերքառատ Արցախ" խորագրին, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների 15 գյուղերում և տեղամասերում իրականացնում է խորքային հորերի հորատման աշխատանքներ։ Համայն հայության աջակցությամբ Արցախի ոռոգելի մշակահողերն ընդլայնելու նպատակով Հիմնադրամն աշխատանքներ է իրականացնում Մարտունու շրջանի Քաջավան 5, Մուխանք 1, Քաղաքամերձ 1, 2, Ճանշինի մոտակայք, Արցախգազի մոտակայք, Հաղորտու ֆերմա, Սպիտակաշենի գյուղամերձ, Վարանդայի գյուղամերձ, Հաղորտիի գյուղամերձ, Գիշիի Բաբախաչ, Դյուզինտակ, Ասկերանի շրջանի Աստղաշենի խաչմերուկ, Խնապատի Տանկի մոտ, Խրամորթ գյուղի մոտ տեղամասերում։
Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում Հիմնադրամն արդեն իսկ շահագործամն է հանձնել առաջին խորքային հորը։

Արցախում ոռոգման ենթակառուցվածքների բացակայությամբ պայմանավորված օգտագործվում է մշակելի հողատարածքների ընդամենը 7%-ը։ Խորքային հորերի հորատման ծրագիրը հնարավորություն կտա ընդլայնել և առավել արդյունավետ օգտագործել բարեբեր հողերը։
Խորքային հորերը, հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները, կունենան
200- 400մմ տրամագիծ, իսկ խորությունը մինչև 150մ, միջին թողունակությունը՝ 10-ից 20լ/վ, միջին դրվածքային հզորությունը՝ 45ԿՎտ: Խորքային հորի էլեկտրասնուցման համար նախատեսվում է կառուցել միջին հաշվով 200-500մ երկարությամբ 10ԿՎ օդային գիծ և 63-ից 160ԿՎ յուղային տրանսֆորմատորային ենթակայան: Որպես ոռոգման համակարգ նախատեսվում է կառուցել առավելագույնը 1000մ երկարությամբ պոլիէթիլենային 110-160մմ տրամագծով խողովակաշար և մինչև 10 հատ բաժանարար հիդրանտներ: Դա թույլ կտա յուրաքանչյուր խորքային հորի միջոցով ոռոգել 15-25հա հողատարածք: Ծրագրի շրջանակներում նաև բազմաթիվ արցախցիներ կապահովվեն մշտական աշխատանքով։