Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Մոնրեալ, Կանադա
Start Սկիզբը Փետրվար 01, 2010
End Ավարտը Օգոստոս 01, 2010
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Արծնի գյուղը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, որը տեղավորված է երկրի հյուսիսում: Այն ընդգրկում է Թումանյանի, Տաշիրի, Ստեփանավանի, Գուգարքի և Սպիտակի շրջանները: Մարզը զբաղեցնում է 3,789 կմ2 (Հայաստանի ընդհանուր տարածքի մոտ 12.7%-ը) տարածք: Մարզում կա 8 քաղաք և 105 գյուղական համայնք: Մարզի վարչական կենտրոնը Վանաձոր քաղաքն է, որը տեղակայված է Երևանից 125 կմ հեռավորության վրա: Մարզի բնակչությունը 282,100 մարդ է: Արծնի համայնքում 298 մարդ է ապրում:

1989թ. մայիս ամսվանից հետո Արծնին բնակեցվեց Ադրբեջանից և Ղարաբաղից, հիմնականում Գետաշենից տեղափոխված փախստականներով: Այստեղ են տեղափոխվել նաև շատ հայեր Վրաստանից: Նախկինում գյուղի բնակիչները ադրբեջանցիներ էին: Գյուղը անվանափոխվեց 1991 թվականին: Հեռավորությունը Երևանից մոտ 195 կմ է, Վանաձորից 62 կմ, իսկ պետական սահմանից 0.4 կմ: Գյուղը ծովի մակերևույթից բարձր է 1,630-1,700 մ:

Գյուղում կար երկհարկանի վարչական շենք, որը կառուցվել էր 1970 - ական թվականներին: Շենքի ընդհանուր տարածքը 120քմ է: Առաջին հարկում գտնվում էր բուժկետը, հանդիսությունների սրահը և աշխատանքային սենյակը: Երկրորդ հարկում կար հինգ սենյակ աշխատակազմի համար: Շենքում չկար սանհանգույց: Շենքը երբևիցե չէր վերանորոգվել և վատ վիճակում էր:

Հայաստան Համահայկական Հիմնադրամի ծրագրի շրջանակներում վերանորոգվեց գյուղի վարչական շենքը: Շենքում տեղակայված են համայնքային կենտրոնը, գրադարանը, բուժկետը եւ հանդիսություւնների սրահը:

Վերանորոգվեցին բոլոր սենյակները, տեղադրվեցին եվրոպական նոր դռներ և պատուհաններ: Շենքի ներսում կառուցվեց սանհանգույց, որի հատակը և պատերը սալիկապատվեցին և տեղադրվեց կախովի առաստաղ: