Հայտարարություն բաց մրցույթի մասին. ծածկագիրը` ՀՀ/ՋՏ-01/18
Տեղադրվել է Մարտ 29, 2018

Պատվիրատուն` «Հայաստան» համահայկական հիմնադրամը /ք. Երևան, Կառավարական 3-րդ շենք/, հայտարարում է բաց մրցույթ, որն անցնելու է մեկ փուլով:

Գնման առարկա է հանդիսանալու ԼՂՀ, Շուշիի շրջանի Քարին Տակ համայնքում 131 հատ արեւային ոչ ճնշումային թերմոսիֆանային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներ բնակիչների համար, 2 հատ արեւային ոչ ճնշումային թերմոսիֆանային ջրատաքացուցիչ Քարին Տակ համայնքի մանկապարտեզի տեղադրման համար և 1 հատ արեւային ոչ ճնշումային թերմոսիֆանային ջրատաքացուցիչ Քարին Տակ համայնքի հանդիսությունների սրահի տեղադրման աշխատանքների համար:

Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 10.000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ` ս.թ. մարտի 29-ից մինչև ս.թ. ապրիլի 10-ը: (ք. Երեւան, Կառավարական թիվ 3 շենք, 3 սենյակ, Սոս Գևորգյանին, հեռ. 52-09-40 (ներքին 103)):

Անցկացվող մրցույթի տեխնիկական հարցերի առաջացման դեպքում դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակից Հովհաննես Կարապետյանին, հեռ. 093655516:

Մասնակիցների որակավորման տվյալների` մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը: Մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով` մինչև ս. թ. ապրիլի 12-ը, ժ. 11.00-ը: