Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա
Start Սկիզբը Մարտ 01, 2018
End Ավարտը Հունիս 01, 2019
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 610
Շահառու

Շոշ համայնքում, որտեղ տարեկան միջին թվով ծնվում է 14 երեխա, ապրում է 610 մարդ ։ Գյուղը տեղակայված է Շուշի քաղաքից 4 կմ հարավ-արևելք` Կարկառ գետի աջ ափին, Ասկերան շրջկենտրոնից՝ 26 կմ, իսկ Ստեփանակերտից` 8 կմ հեռավորության վրա։ Արցախի հնագույն այս բնակավայրում պահպանվել է երկու եկեղեցի /15-17-րդ դդ․/։
Հիմնադրամի շարունակակն աջակցության շնորհիվ գյուղն այսօր ունի համայնքային կենտրոն /2015թ․/, դպրոց /2005-14թթ/, դպրոցական միկրոավտոբուս /2011թ/, ջրատար /2000թ․/։



Ծրագիր

Հիմնադրամն՝ իր արգենտինահայ բարերար Դևեճիէան, Էքզերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամբ, Արցախի Շոշ համայնքում մեկնարկել է մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կունենա երկու ննջասենյակ, երկու խաղասենյակ, հանդերձարան, ճաշարան, լվացքատուն, կաթսայատուն, տնօրենի սենյակ և բացօթյա խաղահրապարակ։