Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Գերմանիա
Start Սկիզբը Ապրիլ 01, 2011
End Ավարտը Հուլիս 01, 2011
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Արծնի գյուղը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում: Այն ընդգրկում է Թումանյանի, Տաշիրի, Ստեփանավանի, Գուգարքի և Սպիտակի շրջանները: Մարզը զբաղեցնում է 3,789 կմ2 (Հայաստանի ընդհանուր տարածքի մոտ 12.7%-ը) տարածք: Մարզում կա 8 քաղաք և 105 գյուղական համայնք: Մարզի վարչական կենտրոնը Վանաձոր քաղաքն է, որը տեղակայված է Երևանից 125 կմ հեռավորության վրա: Մարզի բնակչությունը 282,100 մարդ է: Արծնի համայնքում 298 մարդ է ապրում:

1989թ. մայիս ամսվանից հետո Արծնին(այն ժամանակ Կզլդաշ) բնակեցվեց Ադրբեջանից և Ղարաբաղից, հիմնականում Գետաշենից, տեղափոխված փախստականներով: Այստեղ են տեղափոխվել նաև շատ հայեր Վրաստանից: Պատերազմից առաջ գյուղի բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ էին: Հեռավորությունը Երևանից մոտ 195 կմ է, Վանաձորից 62 կմ, իսկ Վրաստանի հետ պետական սահմանից 0.4 կմ: Գյուղը ծովի մակերևույթից բարձր է 1,630-1,700 մ: Կլիման զով է և չոր: Ձմեռը երկար է և ցուրտ, իսկ ամառը` կարճ:

Արծնին Հայաստան Համահայկական Հիմնադրամի գյուղական զարգացման ծրագրում ընդգրված գյուղերից է: 2007 թվականից ի վեր մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվել գյուղում: 2009-ին Հիմնադրամը ձեռնարկեց համայնքի դպրոցի ամբողջովին վերանորոգումը, ինչը հնարավոր դարձավ Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ: 2010-ին լուծվեց մեկ այլ կարևոր սոցիալ ենթակառուցվածքային խնդիր` բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի կառուցումը, որտեղ էֆեկտիվորեն տեղակայված են հանդիսությունների դահլիճը, բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակը, ինչպես նաև վարչական կառույցները: Մեկ այլ ձեռնարկով Հիմնադրամը լրացրեց պետության կողմից ֆինանսավորվող ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը, ընդարձակելով այն և ապահովելով համայնքային կենտրոնի և դպրոցի շուրջօրյա ջրամատակարարումը:

Խնդիր

Գյուղում դեռևս առկա էին մի քանի կարևոր խնդիրներ, որոնցից էր բնական գազամատակարարման համակարգի բացակայությունը: Այդ պատճառով բնակչությունը ճարահատյալ կտրում էր անընդհատ նոսրացող անտառները: Էլեկտրականությունը մեկ այլ այլընտրանք էր, սակայն էլեկտրականության միջոցով տուն ջեռուցելը հասանելի չէր շատ գյուղացիների համար:

Լուծում

Հայաստան Համահայկական Հիմնադրամի` Գերմանիայի տեղական մարմնի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում լուծվել է համայնքի գազաֆիկացման հարցը: Ծրագիրն ընդգրկել է գազատարի և ներքին բաշխիչ համակարգի կառուցումը, որը գազը մոտեցրել է գյուղին և շահավետորեն ընդգրկել է համայնքի բոլոր տնտեսությունները` ապահովելով ամբողջ գյուղի գազամատակարարումը: Այս ծրագրի նպատակը նախկին փախստականների կյանքը բարելավելն է և որպես այլընտրանք գազաֆիկացման միջոցով էկոլոգիական աղետի կանխումը: