Start Սկիզբը Մարտ 01, 2017
End Ավարտը Հունիս 22, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 6800
Շահառու

Ծրագրի շահառու են հանդիսանում Վայոց Ձորի բոլոր 50 հանրակրթական դպրոցները, որտեղ ուսանում է ընդհանուր առմամբ շուրջ 6800 աշակերտ:

Ծրագիր

Հիմնադրամը Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ շարունակում է համակարգչային դասասենյակներ հիմնել Հայաստանի մարզերի դպրոցներում: Ծրագրի շահառու են դարձել Վայոց Ձորի բոլոր 50 հանրակրթական դպրոցները, որտեղ ուսանում է ընդհանուր առմամբ շուրջ 6800 աշակերտ: Դասասենյակները համալրվել են անհրաժեշտ կահույքով ու համակարգչային տեխնիկայով և ապահովվել համացանցով ու ներքին ցանցով: Հիմնադրամի և Վայոց Ձորի մարզպետարանի աջակցությամբ վերապատրաստված մասնագետները համակարգչային արդի գիտելիքները փոխանցում են դպրոցականներին:

Ծրագրի ավարտին՝ հունիսի 22-ին, տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը: Նրանք խոսեցին Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցության 8 տարիների մասին: Համագործակցության առաջին ծրագիրը կայացել է 2009-ին. վերանորոգվել է Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցը: Երկրորդը 2012թ.-ին էր. Տավուշի մարզի 72 դպրոցներ համալրվել են համակարգիչներով: Ապագա ծրագրերի մասին խոսելիս՝ Հնդկաստանի դեսպանն իր երկրի կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց այլ մարզերում ևս համատեղ իրականացնել նմանատիպ ծրագիր: