Հայտարարություն նախաորակավորման ընթացակարգ անցկացնելու մասին
Տեղադրվել է Փետրվար 15, 2018

Նախաորակավորման մրցույթի ծածկագիրը` ԱՀ/ՋՏ-02/18

Պատվիրատուն` «Հայաստան» համահայկական հիմնադրամը /ք. Երևան, Կառավարական 3-րդ շենք/, հայտարարում է բաց նախաորակավորման մրցույթ:

Գնման առարկա է հանդիսանալու ԱՀ, «Ասկերանի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ի և յոթ մանկապարտեզների, ԱՀ, «Շուշիի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ի արեւային ոչ ճնշումային թերմոսիֆանային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքները:

Նախաորակավորման մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 10.000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ` ս.թ. փետրվարի 19-ից մինչև ս.թ. մարտի 12-ը (ք. Երեւան, Կառավարական թիվ 3 շենք, 3 սենյակ, Սոս Գևոր•յանին, հեռ. 52-09-40 (ներքին 103)):

Մրցույթի վերաբերյալ խորհրդատվությունը տեղի կունենա ս.թ. մարտի 12-ին, ժ. 12.00-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակում: Անցկացվող մրցույթի տեխնիկական հարցերի առաջացման դեպքում դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակից Հովհաննես Կարապետյանին, հեռ. 093 655516:

Մասնակիցների որակավորման տվյալների` մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը: Մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով` մինչև ս. թ. մարտի 14-ը, ժ. 11.00-ը: