Start Սկիզբը Մայիս 01, 2017
End Ավարտը Հունիս 17, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Ծրագիր

Հունիսի 17-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում բացվեց մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա: Լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնցից մեկի շնորհիվ կարելի է չափել արյան ԴՆԹ-ի խտությունը, հայտնաբերել դրանում մուտացիաներ, բազմացնել նմուշը: Մեկ այլ սարքավորում թույլ է տալիս ուսումնասիրել բույսերի գենետիկան, բացահայտել բույսերի կայունությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ: Լաբորատորիան կրում է հայտնի ֆրանսահայ կենսաբան, անցյալ տարի կյանքից հեռացած դոկտոր Քրիստոֆ Թերզյանի անունը:

Թերզյանի մայրը և դուստրերը, ովքեր լաբորատորիայի բացման համար ժամանել էին Ֆրանսիայից, հայտնեցին իրենց ուրախությունը՝ Քրիստոֆի գործի շարունակության առթիվ: Ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը պատմում է. «Երբ 90-ականներին Քրիստոֆ Թերզյանը գալիս էր Հայաստան՝ դասախոսություններ կարդալու, երազում էր ժամանակակից լաբորատորիայի և Հայաստանում զարգացած գենետիկայի մասին։ Այսօր հայտնի կենսաբանի երազանքն իրականություն դարձավ»: