Քանդվող տան ուրախությունը. Գյումրիի համայնապատկերից ջնջվեց 34-րդ դոմիկը
Հրապարակվել է Դեկտեմբեր 01, 2017

Քանդվող տան ուրախություն. այսպիսի երևույթ կարելի է երևի  միայն Գյումրիում տեսնել: Իհարկե, հետերկրաշարժյան դոմիկներին դժվար է տուն ասել, բայց ժամանակավոր ստեղծված, ժամանակի ընթացքում մշտական դարձած այդ կացարանները հազարավոր մարդկանց համար հենց տուն դարձան:

Դոմիկներում ծնվեցին երեխաներ, ապրեցին մանկություն, պատանեկություն, հիմա՝ երիտասարդություն: