Ըստ հովանավորի: Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամ
Start Սկիզբը Հոկտեմբեր 10, 2017
End Ավարտը Դեկտեմբեր 20, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 551
Ծրագիր

Հիմնադրամը Նալբանդյան համայնքի դպրոցի հարակից տարածքում իրականցրել է բարեկարգման լայնածավալ աշխատանքներ՝ կառուցելով բասկետբոլի և վոլեյբոլի հրապարակ /450քմ/, ֆուտբոլի դաշտ, մարզասարքերի հարթակ /1150քմ/ և վազքուղի /340քմ/։ Ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է նաև դպրոցի գլխավոր մասնաշենքի հետնամասն /665քմ/ ու անցուղիները/670քմ/։ Ծրագիրը կյանքի է կոչվել տորոնտոբնակ բարերար Նալպանտեան ընտանիքը։

2016թ.-ի օգոստոսի 29-ին բարերարը ընտանիքի և Տորոնտոյից ժամանաց հյուրերի մասնակցությամբ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց հիմնովին վերանորոգված երեք մասնաշենքերից բաղկացած դպրոցը /3200քմ/՝ խորհրդային ժամանակներին հատուկ ընդարձակ մի կրթօջախ /1967թ.-ի/, որտեղ ներկայումս ուսանող 551 աշակերտները ստանում են նախադպրոցական, միջնակարգ և ներառական կրթություն: Ծրագրի շրջանակներում դպրոցը նաև կահավորվել է և համալրվել անհրաժեշտ գույքով։ Հիմնադրամի միջոցներով էլ դպրոցին կից կառուցվել է նաև նոր ժամանակակից մարզադահլիճ՝ հանդերձարաններով և սանհանգույցներով, ինչն ավելի լիարժեք կդարձնի սաների առօրյան և ժամանցը: 
Բարերար ընտանիքը յուրաքանչյուր տարի ֆինանսավորում է նաև դպրոցի 10 լավագույն շրջանավարտների բուհական ուսման վարձերը։ Արմէն և Պերճուհի Նալպանտեանների և զավակների հովանավորությամբ Արցախի բազմազավակ ընտանիքների համար կառուցվել է 2 տուն։
16-րդ դարի կեսերին հիմնված համայնքը, որն այսօր կրում է հայ հայտնի գրող Միքայել Նալբանդյանի անունը, ունի 5400 բնակիչ: Տեղաբնակներից բացի այստեղ ապրում են նաև Արևմտյան Հայաստանից գաղթածների սերունդները: