Start Սկիզբը Հուլիս 01, 2017
End Ավարտը Օգոստոս 20, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասի վարչական ծախսերը բավականին մեծ են՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի օգտագործման մեծ ծավալը։ Սակայն այսօր արդեն հնարավոր է այդ ծախսերը կրճատել 90%-ով՝ շնորհիվ  արտադրամասում տեղադրված արևային էլեկտրակայանների և ջրատաքացուցիչ համակարգերի։
Արտադրամասը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Տավուշի համար․ այն ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։

Շուրջ 570 տնտեսություն ունեցող Խաշթառակ համայնքում գրեթե բոլորն իրենց տներում գազ ունեն, սակայն բնակիչները հազվադեպ են օգտվում երկնագույն վառելիքից թանկ լինելու պատճառով և նախընտրում են փայտ վառել։ Հիմնադրամը «Արփի Սոլար» ընկերության հետ համատեղ Խաշթառակում մեկնարկել է արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքները։ Ծրագրի շահառու են հանդիսանում 50 ընտանիք, ովքեր շուտով արդեն ստիպված չեն լինի ծառ կտրել՝ տաք ջուր ունենալու համար, այլ այն կունենան անմիջապես արևից։ Ծրագիրը հնարավոր է դարձել իրագործել՝ շնորհիվ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կազմակերպած crowdfunding տիպի դրամահավաքի, ինչին մասնակցել են ազգությամբ ֆրանսիացի, հայ և այլազգի նվիրատուներ՝ հանգանակելով շուրջ 70 000 եվրո։ 

Խաշթառակը համարվում է Հայաստանի Հոլիվուդը. հենց այս գյուղում են նկարվել «Հայֆիլմ» կինոստուդիայի «Մենք ենք, մեր սարերը» և «Տղամարդիկ» ֆիլմերը։ «Հայաստան» հիմնադրամը շուրջ 10 տարի է ներդրումներ է կատարում գյուղում։ Հիմնադրամի աջակցության շնորհիվ գյուղն ունի, գազ, ոռոգման ջուր, բուժամբուլատորիա և վերանորոգված դպրոց։