Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա
Start Սկիզբը Նոյեմբեր 01, 2017
End Ավարտը Հուլիս 10, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Հիմնադրամը, արգենտինահայ բարերարներԿալչիյան, Թերզյան, Ավագյան ընտանիքների ֆինանսավորմամբ, Խաչարձանում շարունակում է իրարահաջորդ բազմաբնույթ ծրագրեր իրականացնել, ինչի արդյունքում տարեցտարի նկատելի է դառնում գյուղացու կյանքի որակական փոփոխությունը։ Այս անգամ Հիմնադրամը ստանձնել է գյուղի կենտրոնական  ճանապարհի հիմնանորոգումը։ Երևան-Սևան-Իջևան մայրուղուց սկիզբ առնող և դեպի գյուղամեջ ձգվող շուրջ 1կմ երկարությամբ և 6մ լայնությամբ ճանապարհը մինչև շինաշխատանքներն անմխիթար ու փլուզված վիճակում էր, այսօր այն բարեկարգվում է, խճապատվում, ինչին կհաջորդի կահավորման աշխատանքները։

Խաչարձանն այսօր ոչ միայն մարզի, այլ Հանրապետության մասշտաբով ենթակառուցվածքային հագեցվածությամբ առաջատար գյուղերից է՝ շնորհիվ Հիմնադրամի արգենտինահայ բարերարների հետևողական և շարունակական ներդրումների։ Սկսած 2013թ.-ից Հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների միջոցներով այստեղ կառուցել է բուժկետ, հանդիսությունների սրահ, սպորտհամալիր, վերակառուցել համայնքի դպրոցը, ջրամատակարարման համակարգը։ Հիմնադրամի շնորհիվ հիմնվել են ջերմոցներ և պուրակ: Միաժամանակ, խաչարձանցիներից շատերը Հիմնադրամի սոցիալական աջակցման և գյուղատնտեսական ձեռնարկների շահառուներ են: Այս ծրագրերը էապես խթանում են գյուղի համընթաց զարգացումը և կայուն եկամտի հնարավորություններ ստեղծում տնտեսությունների համար:

Խաչարձանը գտնվում է Գետիկ գետի ափին: Համայնքն իր անունը ստացել է շնորհիվ այստեղ պահպանված խաչքարերի: Գյուղն ունի ավելի քան 420 բնակիչ, որոնցից մի մասը Ադրբեջանից գաղթածներ են: