Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Շվեյցարիա
Start Սկիզբը Դեկտեմբեր 01, 2017
End Ավարտը Հունիս 20, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Ծրագիր

Հիմնադրամը Երևանի Մարի Իզմիրլայնի անվան մանկատան շրջակա տարածքում իրականացնում է բարեկարգման և մասնաշենքերի արտաքին պատերի հարդարման աշխատանքներ։ Նոր լուծումների շնորհիվ մանկատան սաների տեղաշարժն ու առօրյան ավելի հարմարավետ ու ապահով կդառնան։

Մանկատանը բնակվում է 0-ից 18 տարեկան հատուկ կարիքով մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող 111 երեխա։

Հիմնադրամը մշտապես աջակցում է Հայաստանի մանկատներին, մասնավորապս Իզմիրլյան կենտրոնում իրականացրել է շենքի վերանորոգման աշխատանքներ, հատուկ վարժասարքերի, վազքուղու տրամադրման, միկրոավտոբուսի նվիրատվության և մի շարք սոցիալական աջակցության ծրագրեր։