Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա
Start Սկիզբը Հունիս 01, 2017
End Ավարտը Օգոստոս 24, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 420
Շահառու

Արգենտինահայ բարերար Էքսերճիէան ընտանիքի շուրջ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներով 2007թ.-ից Հիմնադրամի կողմից իրականացված իրարահաջորդ ծրագրերի շնորհիվ՝ 412 բնակիչ ունեցող սահմանամերձ այս գյուղն այսօր ունի գազ, խմելու և ոռոգման ջուր /ոռոգման ցանցը կառուցվել է ֆրանսահայերի ֆինանսավորմամբ/, նորակառույց դպրոց, համայնքային կենտրոն և 22 ջերմոցային տնտեսություն: Բարերար ընտանիքը նաև աջակցում է համայնքի նորաստեղծ և նորածին ունեցող ընտանիքներին, մասնակցում գյուղատնտեսական զարգացման ձեռնարկներին:
Որպես երախտագիտություն՝ Դիտավանի դպրոցը, կենտրոնական փողոցն ու հրապարակն անվանակոչվել են ի պատիվ Էքսերճիէանների, ովքեր նաև Դիտավանի պատվավոր քաղաքացիներ են:


Ծրագիր

Հիմնադրամը Դիտավան համայնքում կառուցել է մարզահամալիր: Ժամանակակից կառույցում /504քմ մակերեսով/ անցկացվում են մարզական միջոցառումներ և պարապմունքներ, նախադպրոցական տարիքի երեխաների համար էլ գործում են ուսումնական խմբակներ: Արտակարգ իրավիճակների դեպքում շենքի նկուղային հարկը սահմանամերձ գյուղի բնակիչների համար կծառայի որպես ռմբապաստարան: