Ըստ հովանավորի: «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Սկիզբը Հուլիս 26, 2017
End Ավարտը Հունվար 20, 2019
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Հիմնադրամն Իջևան քաղաքի կենտրոնում նոր և եվրոպական չափանիշներին համապատասխան մանկապարտեզ է կառուցում։ Մանկապարտեզը նախատեսված է  150 երեխայի համար։ 2017թ․-ի հուլիսի 26-ին տեղի ունեցավ մանկապարտեզի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցում էին ամերիկահայ բարերար Հարթունյան ամուսինները՝ իրենց  զավակների՝ Նաիրիի, Դվինի և Մեղեդիի հետ։ Փոքրիկներն իրենց ծնողների հետ միասին տեղադրեցին մանկապարտեզի հիմնաքարն առ այն, որ իրենց իջևանցի տարեկիցները մեկ տարի անց արդեն հաճախելու են բարեկարգ և հարմարավետ մանկապարտեզ։ Հիմնարկեքից հետո մանկապատեզ այցելեցին նաև բարերարներ Գրիշա Սուքիասյանը և Սոնիկ Աթրթունյանը և տեղում ծանոթացան ընթացիկ աշխատանքներին։

Նորը կառուցվում է հին՝ ներկայումս գործող թիվ 8 մանկապարտեզի դիմաց։ Իջևան քաղաքի կենտրոնում խոյացած եռահարկ կիսախարխուլ այս հաստաություն հաճախում է շուրջ 120 երեխա։ Ծնողներն անհամբերությամբ են սպասում նոր մանկապարտեզի կառուցման ավարտին, ինչից հետո երեխաների ժամանցի կազմակերպումը կանցկացվի ապահով, արդի, հարմարավետ ու լուսավոր պայմաններում։

Հատկանշական է, որ կառուցվող մանկապարտեզը Հիմնադրամի 26-ամյա պատմության մեջ կլինի ամենախոշոր նմանօրինակ կառույցը` զբաղեցնլով ընդհանուրը մոտ 1200քմ մակերես