«Բերքառատ Արցախը» հավաքագրեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլար
Հրապարակվել է Նոյեմբեր 24, 2017
Կայացավ «Բերքառատ Արցախը»՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը։ Հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։
Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

Այս տարվա խոշոր բարերարներն են.
1. Անանուն բարերար /ԱՄՆ/- 2.500.000 ԱՄՆ դոլար
2. Սամվել Կարապետյան- 2.250.000 ԱՄՆ դոլար
3. Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան- 350.000 ԱՄՆ դոլար
4. Սամվել Ալեքսանյան- 200.000 ԱՄՆ դոլար
5. Վարդանյանների ընտանիք- 125.000 ԱՄՆ դոլար
6. Վարուժան Գրիգորյան- 100.000 ԱՄՆ դոլար
7. Բարսեղ Բեգլարյան-100.000 ԱՄՆ դոլար
8. Անանուն բարերար /ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար
9. Բաղդասարյանների ընտանիք-/ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար
10. Հենրիկ Տեր-Ղուկասյան /Իրան/- 100.000 ԱՄՆ դոլար
11. Վալեքս Գրուպ- 100.000 ԱՄՆ դոլար
12. Վահե Կարապետյան- 60.000 ԱՄՆ դոլար
13. Ժան Մարի Ատամիան- 50.000 ԱՄՆ դոլար
14. Ալբերտ Բոյաջյան-50.000 ԱՄՆ դոլար

Հ.Գ. Տվյալները կարող են փոփոխվել:

Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն էր Inecobank-ը, հեռարձակման հովանավորը՝ Unibank-ը։