Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Բրազիլիա
Start Սկիզբը Հոկտեմբեր 10, 2017
End Ավարտը Նոյեմբեր 20, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Հիմնադրամը սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում 4 ջերմոց է կառուցել Այգեհովիտ համայնքում։ 100քմ մակերեսով տնամերձ ջերմոցները շահառուներին է հանձնվել 2017թ.-ի աշնանը։ Ծրագիրն իրականացվել է Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ և սա բրազիլահայ համայնքի առաջին ներդրումն է ջերմոցային տնտեսությունների հիմնման ծրագրում։
Հիմնադրամն ընդհանուր առմամբ Տավուշի մարզում կառուցել է 111 ջերմոց՝ արգենտինահայ անհատ բարերարների, ավստրալահայ և բրազիլահայ նվիրատուների միջոցներով։ 

Հատկանշական է, որ 2012թ․-ին Հիմնադրամի Ֆրանսիայի և Արգենտինայի տեղական մարմինների ֆինանսավորմամբ հիմնանորոգվել է Այգեհովիտ-Վազաշեն 3.5կմ երկարությամբ ջրանցքը և պոմպակայանը։

Այգեհովիտ գյուղը գտնվում է Աղստև գետի ստորին հոսանքի աջափնյա մասում, մարզկենտրոն Իջևանից՝ 17կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 760 մ։ Գյուղում ապրում է 3614 մարդ, ովքեր հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակմամբ, ծխախոտագործությամբ և անասնաբուծությամբ։ Գյուղը հարուստ է պատմամշակութային կոթողներով։